Իտալիայում ավերիչ տորնադո է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 9:21

Վենետիկում Իտալիայի համար անսովոր տորնադո է եղել: Զոհեր չկան, սակայն տարերքը մի քանի ավտոմեքենա է վնասել ու պոկել շենքերի կտուրներ:

Հունիսի 12-ին Վենետիկում պտտահողմի հսկայական ձագարը սրբել է տասնյակ մոտորանավեր ու նավեր, պոկել կտուրներ ու շրջել ավտոմեքենաներ:

Մի քանի մարդ է դիմել բուժօգնություն ստանալու: Պտտահողմի ավերածությունների վերացման գործով զբաղվում են հրշեջները, ոստիկաններն ու քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply