Պատանին շահել է շաբաթական 1000 դոլար` մինչև կյանքի վերջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 9:12

Նյու Յորքի 18-ամյա բնակիչը հաղթել է ակնթարթային վիճակախաղում` ապահովելով իրեն ցմահ նյութական բարեկեցություն: Բրուքլինցի տղան հաղթել է “Շահում ողջ կյանքի համար”ակնթարթային վիճակախաղում:

Հաջողակը յուրաքանչյուր շաբաթ կստանա 1000 դոլար, մինչև իր կյանքի վերջ: Հաղթանակողի անունը դեռևս չի հրապարակվում: Խաղարկության կազմակերպիչները հայտնել են միայն, որ երիտասարդը տոմսը գնել է  Կոնի Այլանդի մթերային խանութներից մեկում: Կտրոնի հանդիսավոր հանձնումը տեղի կունենա երեքշաբթի, հունիսի 12-ին:

Ի դեպ, 2012-ի հունվարին ռուս տնային տնտեսուհին շահել է ամսական 1 մլն դոլար` մինչև կյանքի վերջ:

Դիտվել է 1768 անգամ:
Print Friendly

Leave a Reply