Մուբարաք. Նոր վարչակարգը որոշել է ինձ սպանել բժիշկների ձեռքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 9:01

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չի վստահում «Տուրե» բանտային հիվանդանոցի բժիշկներին: Նա վախենում է, որ նրանց կագադրված է իրեն սպանել: Դրա մասին պատմել է Մուբարաքի փաստաբանը: Նրա խոսքով, Մուբարաքը չափազանց զարմացել է`  տեսնելով բոլորովին անծանոթ բժիշկների ու բուժքույրերի: Նա հրաժարվում է նրանց ձեռքից սնունդ ընդունել: Նախկին նախագահը դիմել է իր փաստաբանին` խնդրանքով.«Օգնեցեք ինձ, ես ինձ ապահով չեմ զգում: Ես վախենում եմ, որ նրանք  իմ հաշիվները մաքրելու հրահանգ են ստացել»:

10 օր առաջ դատարանը Մուբարաքին դատապարտեց ցմահ բանտարկության: Այն ժամանակ Մուբարաքին տեղափոխեցին Կահիրեի բանտային «Տուրե» հիվանդանոց: Մուբարաքի վիճակը էականորեն վատացավ: Նրա ճնշումը բարձր է, թոքային սուր անբավարարություն ունի: Ու, բացի այդ ամենից, Մուբարաքը խոր դեպրեսիայի մեջ է: Հունիսի 12-ին Մուբարաքի սիրտը 2 անգամ կանգ է առել: Բժիշկները գործի են դրել դեֆիբրիլյատորները`  այն կրկին աշխատեցնելու համար:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply