Չեխիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունիսի 12, 2012 22:20
Վրոցլավում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղում Չեխիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն։
Չեխիայի հավաքականը մի քանի րոպեում երկու անգամ գրավեց Հունաստանի դարպասը։ 3-րդ րոպեին աչքի ընկավ Յիրաչեկը, իսկ 6-րդ րոպեին `Պիլարժը: 53-րդ րոպեին Հունաստանի հավաքականի խաղացող Գեկասի խփած գնդակի շնորհիվ կրճատվեց հաշվի տարբերությունը՝ 1։2, սակայն ավելին անել հույն ֆուտբոլիստներին չհաջողվեց::
Դիտվել է 869 անգամ:





Facebook
Tweet This