ԵԱՀԿ-ն մերժում է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2012 21:49

Եվրոպայի անվտանգության ու  համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչները կարծում են, որ “ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել” և “մերժում են ուժի կիրառումը և ուժի կիրառման վտանգը”:

“ԵԱՀԿ սատարում է այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են նման երևույթների կանխմանը և դրանք հետախուզելու մեխանիզմներ ստեղծելուն:”-Հայտարարել է կազմակերպության գործող նախագահ Էյմոն Գիլմորը Հայաստան կատարած այցի ժամանակ:

Նա ասել է, որ ԵԱՀԿ-ն պաշտպանում է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման  սկզբունքները, սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ  կարգավորման առաջխաղացմանն ուղղված  ջանքերը :

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մշտական օգնության  և հանրապետության հետ արդյունավետ համագործակցության համար: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Հայաստան լավ պատճառ է տեղում իրավիճակի հետ  և տարածաշրջանի մարտահրավերներին ծանոթանալու համար, հաղորդել է  ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply