Ամերիկացին իր ամբողջ կյանքը ապահովել է` շահելով վիճակախաղում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2012 7:40

Նյու-Յորքի Բրուկլին թաղամասի 18-ամյա բնակիչ Ռոբերտ Սալոն շահել է հայտնի «Շաբաթը հազար դոլար ամբողջ կյանքում» վիճակախաղում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ամերիկացին ասում է, որ երջանիկ տոմսը ինքը գնել է բենզալցակայնում `2 դոլարով: “Ես աչքերիս չէի հավատում: Ես այքան ցնցված էի, որ ավտոմեքենան կանգնեցրի ուշքի գալու համար»,-պատմում է երիտասարդը:

Շահած գումարը Սալոն նախատեսում է ծախսել բարձրագույն կրթության վրա: Ամերիկյան ԶԼՄ-ները հաշվել են, որ եթե երիտասարդը ապրի մինչև 80 տարի, դա Նյու-Յորքի բնակչի կյանքի միջին տևողությունն է, ապա նրա «շահույթը», նախքան հարկերի վճարումը, կկազմի ավելի քան 3 միլիոն դոլար:
Սալոն այս վիճակախաղի ամենաերիտասարդ հաղթողն է: Կազմակերպիչներն ասում են, որ վիճակախաղի հաղթելու հավանականությունը մոտավորապես ութ միլիոնից մեկն է:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply