Ըստ թուրք պատգամավորի`փաստաթղթի ընդունումը չի նշանակում դրա շուտափույթ իրագործում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 17:21

«Հայ-թուրքական արձանագրությունների կետերի իրագործմանը դեռ շատ ժամանակ կա»,-«day.az»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարի օգնական Մեհմեդ Ջեյլանը:

Նրա խոսքով` նախարարների խորհրդի դրական գնահատականից հետո խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը պետք է ընդունի Արձանագրությունները: Դրան կհաջորդի վավերացնելու խորհրդարանի հերթը: «Օրենքի համաձայն` խորհրդարանի կողմից վավերացված փաստաթուղթը պետք է հաստատի երկրի նախագահը:Միայն դրանից հետո փաստաթուղթը ձեռք է բերում իրավական կարգավիճակ և կարող է սկսվել դրա կետերի իրագործումը»,- ասել է Ջեյլանը:

Նա ասել է, որ փաստաթղթի ընդունումը դեռ չի նշանակում դրա շուտափույթ իրագործում.«Միջազգային մակարդակով ընդունվում են շատ փաստաթղթեր, որոնք այդպես էլ թղթի վրա են մնում»:

Ջեյլանը նաև նշել է, որ քննարկումների ժամանակ ինքը կառաջարկի Արձանագրությունները քվեարկության չդնել մինչև Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ լուծումներ լինեն:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply