ՀՀ վարչապետը շնորհավորել է ՌԴ վարչապետին Ռուսաստանի օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 12, 2012 17:32

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Այս նշանակալի օրվա կապակցությամբ, հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ ռուս ժողովրդին՝ խաղաղություն, բարգավաճում և հետագա առաջընթաց:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ինձ ուղղված շնորհավորանքի համար:
Լիովին կիսում եմ Ձեր կարծիքը՝ մեր պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Ուրախ եմ, որ մենք ունենք ընդհանուր տեսակետ մեր երկու երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիներ փնտրելու անհարժեշտության վերաբերյալ: Հավատացած եմ, որ ակտիվ փոխ-գործակցությունը այն բնագավառներում, որոնք նպաստում են մեր երկրների նորարական ներուժի բարձրացմանը, նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը և հնարավորություն կընձեռի նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին»:

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply