Հինգ ավտոպատահար`6 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 12, 2012 16:45
Հունիսի 11-ին, ժամը 19.00-ին, Պարոնյան փողոցի թիվ 17 շենքի մոտ իրար են բախվել «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենա  և  «Կարտեր Պելսո» շինարարական տրանսպորտային միջոց:
Բախման հետևանքով «Օպել-Օմեգա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 11-ին, ժամը 22.45-ին, Սեբաստիայի և Մալաթիայի փողոցների խաչմերուկում իրար  են բախվել «ԲՄՎ X 5» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ X 5»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 12-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի 4-րդ կմ-ին  «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Տերյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սևան-Լճաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2106»   և   «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply