27-ամյա երիտասարդին վրաերթով սպանած վարորդը դիմել է փախուստի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 16:40

Հունիսի 11-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Առաքելյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 888 անգամ: