Արմենը տարբեր մարդկանցից ընկույզ է գնել ու չի վճարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 12, 2012 16:12

Հունիսի 4-ին, ոստիկանության Վայքի բաժնում Գյոմուր գյուղի մի տարեց բնակչուհուց դիմում էր ստացվել, որ 2009 թ. աշնանը ոմն Արմեն իրենից գնել է 25 կգ ընկույզ, որի դիմաց պետք է վճարեր 40.000 դրամ, սակայն խաբել է և մինչ օրս չի վճարել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2009 թ. աշնանը 1967 թ. ծնված Արմեն Հ.-ն կնոջ վստահությունը չարաշահելով, խաբեությամբ նրանից հափշտակել է 25 կգ ընկույզ` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Վայքի բաժնում համանման դիմում էր ստացվել նաև Արտավան գյուղի մի բնակչից, որը հայտնել էր , որ 2009 թ. դեկտեմբերին ոմն Արմեն իրենից գնել է ընկույզ, պարտք մնացել 60.000 դրամ, սակայն խաբել է և չի վճարել:
Պարզվել է, որ Արմենը նույն Արմեն Հ.-ն է:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply