Իրանը սկսել է ատոմային սուզանավերի մշակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2012 15:45

Իրանը սկսել է սեփական ատոմային սուզանավերի մշակումը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Խոսելով Իրանի  տարբեր տիպի նավերի մշակման ու կառուցման աճող հնարավորությունների մասին`  Իրանի ՌԾՈՒ ծովակալ Աբբա-Զամինին պատմել է, որ երկիրն արդեն առաջին քայլերն է անում  միջուկային վառելիքով սուզանավ ստեղծելու ուղղությամբ: Նա նշել է, որ ատոմային էներգիայի կիրառումը որպես սուզանավի վառելիք նույնպես դուրս չի գալիս  միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառման շրջանակներից ու կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Իսկ ԱՄՆ ու  մի շարք երկրներ Իրանը կասկածում են  խաղաղ ատոմի անվան տակ  միջուկային զենք ստեղծելու մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես  էլեկտրաէներգիայի երկրի սպառողական պահանջը բավարարելուն:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply