Քաղաքը հայտնվել է հանելուկային մշուշի գերության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2012 15:07

Պաշտոնական ԶԼՄ-ների տվյալների համաձայն,9 մլն բնակչություն ունեցող  քաղաքի պատանի ու տարեց բնակիչներին խորհուրդ են տվել տներից դուրս չգալ` տարօրինակ մթնոլորտային երևույթի հետ չշփվելու համար:

Չինական Ուխան քաղաքը հայտնվել է տարօրինակ  դեղնագույն ու թանձր մշուշի գերության մեջ, որի ծագումն անհայտ է: Բժիշկները խնդրել են տանը մնալ բոլորին,  հատկապես նրանց, ովքեր շնչուղիների խնդիրներ ունեն , ինչպես նաև խնդրել են չբացել լուսամուտներն ու չմիացնել օդակարգավորիչները: Տեղի իշխանությունները շտապել են հերքել իսկույն տարածված այն լուրը, թե մշուշը քիմիական մի ձեռնարկությունում կատարված պայթյունի հետևանք է, որը գտնվում է  մեծ քաղաքից հյուսիս-արևելք:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply