Գրքի շնորհանդես Բուենոս-Այրեսում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 12, 2012 14:59

Հունիսի 7-ին Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարարության ոսկեզօծ դահլիճում կայացավ Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» («Los ian en el arte argentine contemporaneo») գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Բուենոս-Այրեսի կառավարության մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին և Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, ինչպես նաեւ արգենտինյան իշխանությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ:

Էրնան Լոմբարդին իր ելույթում կարևորեց նման գրքի հրատարակումը, ինչպես նաև ներկաների հետ կիսեց վերջերս Հայաստան կատարած այցի տպավորությունները:

Դիանա Տեր-Կարապետյանը, ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը և գաղափարը, նշեց, որ այն կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Բուենոս-Այրես կատարած այցի ընթացքում:

Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց նման նախաձեռնությունները: Նա, մասնավորապես, նշեց այն բարենպաստ պայմանները, որ թույլ են տվել մեր հայրենակիցներին լիովին ինտեգրվել արգենտինյան հասարակության մեջ և ինքնադրսևորվել նաև արվեստի բնագավառում:

Շնորհանդեսի գեղարվեստական հատվածում ելույթ ունեցան արգենտինահայ երգիչներ:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply