Դեսպան Կարապետյանի հանդիպումը Վերոնայի քաղաքապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 12, 2012 14:56

Հունիսի 6-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Վերոնա քաղաքում, ուր հանդիպում է ունեցել Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզիի հետ:

Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. ամառային շրջանում Վերոնայի հռոմեական դարաշրջանի բացօթյա թատրոնում ամենամյա կազմակերպվող «Teatro Romano – Verona 2013» մշակութային միջոցառումների շարքի մեջ ներառել հայկական երաժշտության երեկո: Վերոնայի քաղաքապետը հավաստիացրել է, որ կցուցաբերի ամենայն աջակցություն հայկական երաժշտության երեկոյի կազմակերպման հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Վերոնայի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հրավիրել է Ֆլավիո Տոզիին այցելել Հայաստան:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply