Վահագն Չախալյանի հարցով միանգամից մի քանի իրավունքեր են խախտվում. փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 12, 2012 14:29


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը ներկայացրեց իր կողմից պատրաստած կարճ զեկույցը` նվիրված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության քաղաքական-իրավական ասպեկտներին:
Բանախոսը նշեց, որ վերջի տարիներին, հատկապես` 2007-2008 թթ. սկսած` ավելի շատ անհատներ են ի հայտ գալիս, ովքեր խոչընդոտներ են ստեղծում Վրաստանի իշխանությունների համար և անհանգստություն պատճառում նրանց. “Այնպիսի փորձագետ, ինչպիսին ես եմ, երբ դրսից եմ նայում սրան, գտնում եմ, որ այսպիսի իրավիճակը զարմանալի է”:
Փորձագետը հայտնեց, որ Վրացական իշխանությունները որոշ լուսանկարիչների են մեղադրել լրտեսության մեջ, քանի որ նրանք լուսանկարներ են ուղարկել Վրաստանից դուրս, որոնք վերաբերում էին ինչ-ինչ ցույցերին: Նաև որոշ անհատների են ձերբակալել, քանի որ նրանց մեղադրել են նույնպես լրտեսության մեջ, ինչ է թե նրանք լրացրել են ինչ-որ հարցաթերթիկներ:
Այլ անհատների ևս մեղադրանքեր են ներկայացվել այն բանի համար, ինչ է թե նրանք հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները եղել են Եվրախորհրդի փորձագետների հետ, որոնք առնչվել են փոքրամասնությունների, հատկապես` հայկական փոքրամասնությունների իրավունքերի հետ կապված հարցերին: Ուստի բաբնախոսը գտնում է, որ Վահագն Չախալյանի հարցը պետք է դիտարկել հենց այս` ազգային փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշումների համատեքստում:
“Այս զեկույցը, որ պատրաստվել է “Երկիր” ՀԿ-ի կողմից, չենք կարող ասել, որ նա եզակի է, քանի որ տարբեր զեկույցներ են պատրաստվել տարբեր միջազգային կառույցների կողմից, որոնք վերաբերում են հայկական փորքամասնություններին Վրաստանում և Չախալյանի դեպքին: Ինչու ենք մենք տեսնում այսպիսի իրավիճակ, որ բազմաթիվ միջազգային կառույցներ հետաքրքրված են և աշխատում են իրենց զեկույցների վրա, քանի որ այստեղ կա իրավական տեսանկյունից մարդու իրավունքների խախտման հարց: Եվ քանի որ Վրաստանը Եվրոպայի մի մասն է կազմում, կան որոշ քաղաքակիրթ կանոններ, որոնց նա պետք է հետևի, և դա հատկապես վերաբերում է մարդու իրավունքներին, և այդ հարցում կարևոր է ունենալ արդար դատավարություն ”,- նկատեց բանախոսը:
Վարենը նաև նշեց, որ Չախալյանի դեպքի առնչությամբ տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի իրավունքի խախտում:
“Անկախ”-ի այն հարցին, թե արդյոք կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ Եվրոպական դատարանից այս հարցում, Ֆերնան դը Վարենը նշեց, որ Եվրոպական դատարանը միայն մի կողմն է, սակայն այն չի կարող հրաման տալ ազատելու Չախալյանին կամ նոր վարույթ սկսել, բայց շատ հաճախ տարբեր կառավարություններ փորձում են խուսափել` մասնակցելու դատավարոությանը: Ինչքան շատ լինեն ճնշումները տարբեր կառույցների կողմից, այնքան Վրաստանի կառավարությունը ավելի շատ կփորձի խուսափել հայտնվել նման հանրային քննարկում ունեցող իրավիճակներում:

Վահե Մակարյան

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply