Հայաստանի կառավարությունը պետք է լավ հարևան լինի Վրաստանի հետ. Ֆերնան դը Վարեն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 14:26
“Չախալյանի դեպքը առանձնահատուկ է նրանով, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որպեսզի նա ուսւմնասիրի մարդկանց նկատմամբ վերաբերմունքը Վրաստանում, հատկապես այն մարդկանց, ովքեր փոքրամասնությունների ակտիվիստներ են կամ քաղաքական գործիչներ”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը` խոսելով Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության մասին:
“Մյուս պատճառն էլ, որ այս գործը բացառիկ է, այնքանով, որ շատ հաճախ, երբ ինչ-որ մեկը բողոքարկում է իր նկատմամբ արդար դատավարության իրավունքի խախտման համար, հաճախ լինում են մեկ-երկու գլխավոր հարցեր, որ վերագրվում են դատավարությանը: Դա կարող է լինել քո փաստաբանի իրավունքը, կամ, միգուցե, քո իրավունքը թարգմանիչ ունենալու, իսկ Չախալյանի պարագայում մի շարք իրավունքների խախտում է տեղի ունեցել, և սրանով ևս նրա դեպքը համարվում է բացառիկ”,- ավելացրեց Վարենը:
Փորձագետը նշեց, որ այս` ազգային փոքրամասնությունների համատեքստը ձևավորվել է 2008 թվականից`մինչև Հարավային Օսեթիայի և Վրաստանի միջև տեղի ունեցած հակամարտությունը, բայց, Վարենի կարծիքով, իհարկե այս համատեքստը կարևոր է, սակայն այստեղ ավելի շատ կարևորը անհատն է, նրա անհատականությունը և նրա իրավունքները. “Այս գործը արդեն ներկայացված է Եվրոպական դատարան, և այստեղ հարցը այն չէ, թե ինչպես է վերաբերվել Վրաստանի դատարանը այս հարցին, այլ այն, թե արդյոք նա հարգել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կետերը:
Վարենը նշեց նաև, որ Չախալյանի դեպքում 4 հարց կա, որոնք չեն հարգվում: Դրանք են` մեղադրյալի իրավունքը ինքն իրեն պաշտպանելու, վկաներին հարցաքննելու իրավունքը, իրավական խորհրդատվության իրավունք, որը կընտրվի մեղադրյալի կողմից, և թարգմանիչ ունենալու իրավունքը, եթե լեզուն չի հասկանում:
“Անկախ”-ի այն հարցին, թե ի վերջո Չախալյանի դեպքն ու վրացական իշխանությունների կողմից վերջին տարիներին իրականացվող հայաթափման ներքին քաղաքաքակնությունը կարող են հանգեցնել նրան, որ հայ-վրացական կեղծ բարեկամական հարաբերությունները վերաճեն անկեղծ ու իրական թշնամանքի, Ֆերնան դը Վարենը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է լինի լավ հարևան Վրաստանի հետ: “Ես կարծում եմ, այս հարցին պետք է մոտենալ տարբեր մակարդակներում, որպեսզի իրավիճակը փորձել փոփոխել”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
