Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 12, 2012 14:05


Հունիսի 12-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.30-ի սահմաններում Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-2410» մակնիշի 07 ՍՏ 283 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1974 թ. ծնված Ֆելիքս Դավթյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորներ` 1984 թ. ծնված Անժելա Սերոբյանը և 1977 թ. ծնված Անդրանիկ Դավթյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը կայուն-ծանր է:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply