Կարկուտը Ծափաթաղ և Փամբակ գյուղերում ավերել է ցանքատարածություններ, սպանել անասուններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 13:58
Հունիսի 12-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին ժամը 15.30-ից մինչեվ ժամը 17.50-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 33 հա հացահատիկի եվ 35 հա կարտոֆիլի ցանքատարածություն, 41 հա մրգատու այգիև տնամերձ հողատարածք: Նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի Փամբակ գյուղում կարկուտի հետևանքով վնասվել են` 130 հա հացահատիկի ցանքատարածք, 40 հա տնամերձ տարածք, սատկել է 11 մանր եղջերավոր անասուն: Վնասի չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով:Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-֊ի կողմից չի վերահսկվում:






Facebook
Tweet This
Email This Post
