Նկուղը լցվել է ջրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 12, 2012 13:52

Հունիսի 11-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Մ. Մկրտչյանի առանձնատան նկուղային հարկը լցվել է ջրով:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մարզպետարանի աշխատակիցը:
Տեղում պարզվել է, որ թիվ 23 փողոցում գտնվող առանձնատան նկուղում կուտակվել են գրունտային ջրեր (մոտ 10 սմ), որը նկատվել է նաև նախկինում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նկուղային հարկում գրունտային ջրերի պարբերաբար ավելացումը կապված է շրջակա հողատարածքների ոռոգման և մոտ 50 մ հեռավորության վրա գտնվող մայր առվից ջրի ներծծման հետ:
Գյուղապետին առաջարկվել է հողաշեն մայր առուն փոխարինել կիսախողովակներով, իսկ շրջակա հողատարածքների ոռոգումը կազմակերպել ավելի խնայողաբար:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply