Մաթեմատիկայի թեստերի ճիշտ պատասխաններն արդեն հասանելի են
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 14:15
Դիմորդներն արդեն կարող են իմանալ մաթեմատիկայի քննության նախնական գնահատականը` ԳԹԿ կայքէջում www.gtk.am, արդեն իսկ տեղադրված է քննության արդյունքների ստուգման էլեկտրոնային ձևաթուղթը:
Իսկ պաշտոնապես արդյունքները կհրապարակվեն 5-օրյա ժամկետում: Արդյունքների հրապարակման հաջորդ օրը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականը:
Բողոքարկումների արդյունքները, սակայն, կքննարկվեն և կհրապարակվեն բոլոր քննությունների ավարտից հետո եռօրյա ժամկետում:
Նշենք, որ այսօր Մաթեմատիկայից քննություն է հանձնել 8957 դիմորդ:
Կարդացեք նաև`
Մաթեմատիկայի միասնական քննությունն ավարտվեց. դիմորդները քննասենյակից գոհ են դուրս գալիս
Մեկնարկել է Մաթեմատիկայի միասնական քննությունը
Հայոց լեզվից և գրականությունից աննախադեպ բարձր գնահատականներ են արձանագրվել






Facebook
Tweet This
Email This Post
