Հանրային խորհրդի պատվիրակությունը մեկնել է Ռիո դե Ժանեյրո

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 12, 2012 13:42

ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ս.թ. հունիսի 14-15-ը Ռիո դե Ժանեյրոյում մասնակցելու է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (International Association of Economic and Social Councils and Similar Institutions (AICESIS)) ամենամյա գլխավոր վեհաժողովին:

Քննարկվելու են ասոցիացիայի զարգացմանն ու ռազմավարական ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ Հանրային խորհուրդը ասոցիացիային անդամակցում է 2009 թվականից:

Այցի ընթացքում Բրազիլիայի Սոցիալական և Տնտեսական Խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև կնքվելու է երկկողմանի համաձայնագիր: Բրազիլական կողմի առաջարկով կկազմակերպվի կլոր սեղան՝ խթանելու կողմերի շարունակական երկխոսությունը, երկու երկրների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կլոր սեղանի ընթացքում կպատրաստվի երկու կողմերին հետաքրքրող առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի իշխանություններին: Այդ առաջարկությունները հիմնված կլինեն երկու կազմակերպությունների պատրաստած հաշվետվությունների վրա:

Հանդիպումների ժամանակ նաև կորոշվեն ապագա համագործակցության նախագծերը:

Հանդիպումները կլինեն տարին մեկ անգամ Հայաստանում և Բրազիլիայում:

Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցելու է նաև այդ օրերին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply