Հաջողակները կմնան տանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 22, 2009 15:45
Ինչպես հայտնի է, օրերս Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում կայացած ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փայլուն էին հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները` միավորների և մեդալների թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին տեղը:
Մերոնք արժանացել էին ոսկե 7, արծաթե 6, բրոնզե 3 պարգևի: Հնարավո՞ր է, որ այդ ստուգատեսում աչքի ընկած մարզիկները մասնակցեն նաև Կորեայում նոյեմբերին կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը հարցին ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասաց. «ոչ, դա հնարավոր չէ: Քաշ գցելու, հոգնածությունը վերականգնելու և մի շաք այլ խնդիրներ կան: Այնպես որ, հաջողակներին այս անգամ կթողնենք տանը»,- ասաց Ալավերդյանը:






Facebook
Tweet This
Email This Post
