Մահացել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Թեոֆիլո Սթիվենսոնը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 12, 2012 13:22

Բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդագրություններ են տարածել , որ հունիսի 11-ի գիշերը  սրտի կաթվածից մահացել է  կուբացի աշխարհահռչակ գերծանրքաշային բռնցքամարտիկ Թեոֆիլո Սթիվենսոնը :

Նա ծնվել է 1952 թվականին : Բնածին օժտված մարզիկը  20 տարեկանում  իր նորամուտը կատարեց օլիմպիական խաղերում  / 1972 թ. Մյունխեն /: Բարձրահասակ  ու մկանուտ երիտասարդը  մեծ առավելությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին ու նվաճեց չեմպիոնի կոչումը : Նա իր չեմպիոնական հաղթարշավը շարունակեց  նաև Մոնրեալի / 1976 թ. /  և Մոսկվայի / 1980 թ. / օլիմպիական խաղերում :

Թ. Սթիվենսոնը  անպարտելի է եղել    նաև աշխարհի երեք առաջնություններում :

ԱՄՆ –ում 1986 –ին , երբ  երրորդ անգամ ուշեղագույն ճանաչվեց աշխարհում , Սթիվենսոնին առաջարկել են   հինգ միլիոն դոլարով մենամարտել պրոֆեսիոնալ  Մոհամեդ Ալիի հետ : Հայրենասեր կուբացին հրաժարվել է , ասելով , որ հինգ միլիոն դոլարը ոչինչ է հինգ միլիոն կուբացու նկատմամբ իր  ունեցած սիրո և  հարգանքի դեմ :

Պաշտոնական մրցումներում  Սթիվենսոնն անցկացրել է 324 մենամարտ, որից 302-ում հաղթել է : Իսկ գործուն սպորտին նա հրաժեշտ է տվել 34 տարեկան հասակում: Դրանից հետո  նա ապրեց ընդամենը 26 տարի , բայց աշխարհի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկի  անունը անջնջելի կմնա համաշխարհային սպորտի պատմագրքում:

Արժե նշել , որ Սթիվենսոնը   լավատեղյակ է եղել հայկական բռնցքամարտին , ճանաչել , շփումներ է ունեցել կաշվե ձեռնոցի հայ անվանի վարպետներից շատերի  հետ: Ավելին ,  ,, Հայաստանի  ֆիզկուլտուրնիկ ,, թերթում  հարզազրույց է տպագրվել: 1976-80-ին Կուբայում աշխատելու գործուղված  մանկավարժական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր  ՀՀ վաստակավոր մարզիչ և աշխատող Ռաֆայել Մելիքսեթյանը  Հավանայում  հանդիպել, երկար զրուցել է Սթիվենսոնի հետ  ու ծավալուն հոդված  ուղարկել նշած թերթի խմբագրություն : Հարզացրույցը մեծ արձագանք  է գտել  ընթերցողների շրջանում :

Շատ մասնագետներ համեմատության եզրեր են գտել բռնցքամարտի Հայաստանի և Կուբայի դպրոցների միջև: Զարմանալի չէ , քանզի հեղափոխություն կատարած Կուբան Մոսկվա  է կատարելագործման  գործուղել  50-ականների սկսնակ մարզիչ Ռաֆայել Սագարային : Նրան երեք տարի ուսուցանել է  ԽՍՀՄ հավաքականի այն ժամանակների մարզիչ , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ և վաստակավոր մարզիչ Էդվարդ Արիստակեսյանը  / նա մի քանի   տասնամյակ  եղել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը /: Ինչ խոսք, հայկական բռնցքամարտին բնորոշ  տեխնիկատակտիկական շատ հատկանիշներ տիրապետել է նաև անզուգական Թեոֆիլո Սթիվենսոնը ,  որը եղել է  շուրջ չորս տասնամյակ իր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ռ. Սագարայի սաներից մեկը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply