Ինչու է միշտ ցավում կանանց գլուխը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 13:11
Ժամանակակից գիտությունը հաստատում է` երբ կանայք մերժում են ամուսնուն , պատճառաբանելով գլխացավը, նրանք չեն ստում. իսկապես, կանանց օրգանիզմն ավելի շատ հակում ունի ուժեղ ու դժվարհաղթահարելի ցավերի նկատմամբ, ինչպիսին է ասենք` միգրենը, քան տղամարդիկ:
Ավստրալիայի Գրիֆիտի համալսարանի գիտնականները հակված են այն կարծիքին, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների` միգրենի հանդեպ հակումը գենետիկ նախատրամադրությամբ է պայմանավորված: Նրանց հաջողվել է գտնել այն գենը, որը պատասխանատու է կանանց ուժեղ գլխացավի համար:
Այս բացահայտումը կարող է կանանց քրոնիկ միգրենի դեմ պայքարի միջոցների ընտրության նկատմամբ մոտեցումն արմատապես փոխել:






Facebook
Tweet This
Email This Post
