Մաթեմատիկայի միասնական քննությունն ավարտվեց. դիմորդները քննասենյակից գոհ են դուրս գալիս
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 13:01
Ավարտվեց առավոտյան 9:30-ին մեկնարկած մաթեմատիկայի միասնական քննությունը: Քննության մեկնարկից արդեն 2 ժամ անց դիմորդները սկսեցին աստիճանաբար դուրս գալ քննասենյակից: Դուրս եկողները բոլորն էլ նշում են, որ թեստերը հեշտ են եղել, հարցերը բոլոր շտեմարանից են եղել:
Նշենք, որ շտեմարանում ընդգրկված էր 6000 առաջադրանք, որոնցից 320-ն այսօր թեստերում են եղել. 4 տարբերակ, յուրաքանչյուրում էլ 80 հարց:
Տնտեսագիտական համալսարանի դիմորդ Սևակն ասում է, որ թեստերը բարդ չեն եղել, նախնական տվյալներով էլ 14-15 բալ պետք է որ հավաքած լինի:
Չի դժգոհում նաև նույն բուհի դիմորդ Անահիտը` քննական մթնոլորտը հանգիստ է եղել, թեստերն էլ հեշտ ու ծանոթ:






Facebook
Tweet This
Email This Post
