Տանտերերի կամային հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 12, 2012 13:08

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբում ընդգրկված Ուկրաինայի հավաքականը  2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն: 52-րդ րոպեին հաշիվը բացեց Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը: Սակայն 3 րոպե անց  Ուկրաինայի հավաքականի ավագ Անդրեյ Շևչենկոն  գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 62-րդ րոպեին էլ  նույնպես գլխի հարվածով նա  երկրորդ անգամ աչքի ընկավ: Այսպիսով, տանտերերը կամային հաղթանակ տարան:

Ուկրաինայի հավաքականն ունի 3 միավոր, ապա հաջորդում են  1-ական միավոր վաստակած Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները: Շվեդիայի ներկայացուցիչները միավոր չունեն:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply