Վարչապետի սեղանին պառկած էր մերկ ու անչափահաս մի մարմնավաճառ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 12:34
Բրազիլացի մոդելը պատրաստ է ներկայանալ որպես վկա ու պատմել Եվրոպայի ամենահարուստ ու ազդեցիկ մարդու և Հյուսիսային Աֆիրկայից դուրս եկած անչափահաս մարմնավաճառի հարաբերությունների մասին:
Միշել Կոնկեյկաոն հավատացնում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ու 17-ամյա Կարիմա Էլ-Մահրութի հարաբերություններն այնքան հեռուն էին գնացել, որ անչափահաս մարմանավաճառն ու պարուհին բոլորովին մերկ լուսանկարվել է քաղաքական գործչի աշխատասեղանին: Մոդելը հավատացնում է, որ այդ լուսանկարները տեսել է այն ժամանակ, երբ երկու ընկերուհիներ միասին էին ապրում: Ի դեպ, Կարիման, որը հայտնի է նաև «Ռուբի-սրտակեր» անունով, հայտարարել է, որ Բերլուսկոնիի հետ սեքսով չի զբաղվել:
Եթե Իտալիայի դատախազությանը հաջողվի ապացուցել, որ Բերլուսկոնին իսկապես վճարել է անչափահաս մարմնավաճառին նրա հետ հետ սեքսով զբաղվելու համար, ապա նախկին վարչապետը ճաղերի հետևում կանցկացնի շուրջ 3 տարի:






Facebook
Tweet This
Email This Post
