Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 12, 2012 12:15

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Sիգրան Սուրենի,
Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Կիսում եմ Ռուսաստանը և Հայաստանը միավորող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու Ձեր տրամադրվածությունը: Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը և համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին:
Ուրախ էի հանդիպել Ձեզ Աշգաբադում: Կարևոր է ապահովել երկկողմ փոխգործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացումը:
Ցանկանում եմ Ձեզ, հարգարժան Տիգրան Սուրենի, քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Դիտվել է 1788 անգամ:
Print Friendly

Leave a Reply