ՄԱԿ.սիրիական զորքը երեխաներին օգտագործում է որպես կենդանի վահան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2012 12:10

Սիրիական զորքը երեխաներին օգտագործում է որպես կենդանի վահան, հայտարարել է երեխաների խնդիրներով ու զինված հակասությունների գծով  ՄԱԿ-ի հատուկ էմիսար Ռադիկա  Կումարասվամին:

Պաշտոնյա տիկնոջ խոսքով, նա և իր գործընկերները Սիրիայից վերադարձել են «սարսափեցնող» զեկույցով:

«Շատ նախկին զինվորներ պատմում էին քաղաքացիական շրջանների վրա  կրակ բացելու մասին, երբ տեսնում էին, թե ինչպես են սպանում երեխաներին ու խոշտանգում»:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիացի երեխաներին խոշտանգում են նաև անազատության մեջ` երեխաների մարմնի վրա հանգցնում էին ծխախոտը, հարցաքննության ժամանակ էլեկտրաշոկ կիրառում: «Մենք լսել ենք, որ երեխաներին կիրառել են որպես կենդանի վահան, նստեցնում են տանկերի վրա, որպեսզի կասեցնեն կրակոցը»,- հայտարարել է Կումարասվամին: Նա քննադատել է նաև Բաշար Ասադի հակառակորդներին` «Սիրիայի անկախ բանակին», որոնք երեխաներին օգտագործում են որպես վարձու կռվող:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply