Ճանապարհատրանսպորտային պատահար Հրազդան քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 12, 2012 11:46

Հունիսի 11-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարկան ջոկատը: Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են “ՎԱԶ-2106” մակնիշի 63 ՕԼ 331 և “ՎԱԶ-2121” մակնիշի 27ՍՏ 720 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Փրկարարները “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1989 թ. ծնված Տ. և ուղևոր՝ 1990 թ. ծնված Է. Թադևոսյաններին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply