«Միլանը» հյուրընկալվելիս հաղթեց Մադրիդի «Ռեալին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2009 15:15

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակում երեկ կայացած հանդիպումներից կենրոնականը Մադրիդի «Ռեալի» և իտալական «Միլանի» (C խումբ) մրցամարտն էր:

«Սյանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած այդ խաղում 19-րդ րոպեին, օգտվելով մրցակցի դարպասապահի կոպիտ սխալից, հաշիվը բացեց «Ռեալի» հարձակվող Ռաուլը: Սակայն «Միլանը» հաղթեց 3:2 հաշով: Ի դեպ, Ռաուլը Եվրոպական գավաթային մրցաշարերում խփած գնդակների թվով հավասարվեց գերմանական «Բավարիայի» հարձակվող Հերդ Մյուլլերին: Ռաուլի խփած գնդակը 66-րդն էր: Նույն խմբում րնդգրկված շվեյցարական «Ցյուրիխի» և ֆրանսիական «Մարսելի» հանդիպումն ավարտվեց նույնպես հյուրերի հաղթանակով` 0:1: Մյուս խաղերում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ` A խումբ` «Բորդո» (Ֆրանսիա)-«Բավարիա» (Գերմանիա)`2:1, «Յուվենթուս» (Իտալիա)-«Մակքաբի» (Իսրայել)`1:0, B խումբ` «ԲԿՄԱ» (Ռուսաստան)-«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 0:1, «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)-«Բեշիկթաշ» (Թուրքիա)` 0:0, D խումբ`«Չելսի» (Անգլիա)-«Ատլետիկո» (Իսպանիա)`4:0, «Պորտո» (Պորտուգալիա)-«ԱՊՕԵԼ»(Կիպրոս)`2:1:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply