Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 16:44
Կահիրեի մերձակա Տորա բանտում գտնվող Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է ընկել: Ավելի վաղ բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Վերջին օրերին արաբական հանրապետության նախկին առաջնորդի առողջությունը սրընթաց վատացել է :
Մի քանի օր առաջ 84-ամյա Մուբարաքի բուժմանը մասնակցելու նպատակով մասնագետներ էիր կանչվել զինվորական ակադեմիայի հոսպիտալից: Բժիշկների կոնսիլիումը եզրակացրել էր, որ նախկին նախագաը նախակաթվածային վիճակում է, և խորհուրդ էին տվել նրան տեղափոխել Կահիրեի հիվանդանոցներից մեկը:
Որպես այլընտրանք, բժիշկները առաջարկել էին Մուբարաքին տեղավորել կամ զիվորական հոսպիտալում կամ Միջազգային բժշկական կենտրոնում, որտեղ նա անց էր կացրել վերջին 10 ամիսը: Այժմ դեռ հարցը լուծված չէ: Վերջին ժամանակները նրա կողքին է կրտսեր որդին`Համելը: Ավելի վաղ Մուբարաքը խնդրել էր իր մոտ բերել ավագ որդի Ալիին, այսօր բանտապետը բավարարել է նրա խնդրանքը
Հունիսի երկուսին եգիպտական դատարանը Մուբարաքին դատապարտեց ցմահ բանտարկության`2011 թվին իր դեմ ապստամբությունը ճնշելու համար: Այն ժամանակվա դեպքերից 850 մարդ զոհվեց: Դատարանի դահլիճից նրան անմիջապես Կահիրեի մոտ գտնվող Տորա բանտը տեղափոխեցին: Հաղորդվել է նաև, որ դատավճիռը կարդալուց հետո Մուբարաքը սրտի նոպա է ունեցել:






Facebook
Tweet This
Email This Post
