Քուվեյթցի կանայք այսուհետ անձնագիր կստանան առանց ամուսինների թույլտվության

Օրվա լուր | | October 22, 2009 15:28

Քուվեյթում բնակվող կանայք այսուհետ կկարողանան անձնագիր ստանալ առանց իրենց ամուսինների թույլտվության. նման որոշում է ընդունել երկրի սահմանադրական դատարանը, որի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Դատարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ անձնագիր ստանալու համար ամուսնու համաձայնության պահանջը հակասում է սեռերի ազատության և հավասարության սկզբունքին, որն ամրագրված է  նաև Քուվեյթի սահմանադրությամբ:

Քուվեյթի սահմանադրական դատարանն այս հարցը սկսել է քննարկել, երբ մի բնակչուհի բողոքել է, որ իր ամուսինն իրեն երկրից դուրս գալու թույլտվություն չի տալիս:

Օրենքը, որ պահանջում էր անձնագիր ստանալու դիմումի հետ ներկայացնել ամուսնու գրավոր համաձայնությունը, Քուվեյթում ընդունվել էր 1962-ին:

Այս երկրում կանայք խորհրդարանում ընտրվելու իրավունք են ստացել միայն 2009-ի մայիսին:

Իսկ 2005-ին կանայք ձեռք բերեցին ընտրելու իրավունք: Քուվեյթում կանայք ընտրություններին 1-ին անգամ մասնակցել են 2006-ին, սակայն քվեարկել են առանցին քվեախցերում: Այն ժամանակ կանայք Քուվեյթում ընտրազանգվածի 60 տոկոսն էին կազմում:

Աղբյուրը` BBC

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply