Սոբչակի բնակարանում ոստիկանությունը հայտնաբերել է 1,5 միլիոն եվրո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 16:39
Երկուշաբթի, հունիսի 11-ին,«Միլիոնների երթի» ընթացքում կատարված անկարգությունների գործի շրջանակներում խուզարկվել է նաև Քսենիա Սոբչակի Տվերսկոյ-Յամսկոյ 4 հասցեում գտնվող բնակարանը: Հայտնաբերվել է մեկուկես միլիոն եվրո գումար: «Մուտքի մոտ կանգնած են ավտոմատավորներ, ներսում ընթանում են քննչական գործողություններ»,- հայտարարել է Սոբչակի փաստաբան Գենրի Ռեզնիկը:
Օպերատիվ – հետախուզական գործողություններ ընթանում են նաև այլ հայտնի ընդդիմադիր գործիչների բնակարաններում, այդ թվում Իլիյա Յաշինի, Սերգեյ Ուդալցովի և Ալեքսեյ Նավալնիի: Քսենիա Սոբչակի մոտ իրավապահների այցելության պատճառը բլոգում տեղադրված տեսաերիզն էր, որտեղ Սոբչակը Բոլոտնայա հրապարակի միտինգից հետո հայտարարում է, որ նախապես տեղյակ է եղել տվյալ միջոցառման այդպիսի ավարտի մասին:
«Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մոտ 100 000 եվրո և դոլար: Չհրկիզվող պահարանում եղել է ամենաքիչը մեկ ու կես միլիոն եվրո: Փողերը դրված էին տարբեր ծրարներում , – խուզարկության մասնակիցներից մեկի խոսքերը մեջ է բերում Life News -ը: —Ամբողջ գումարը հիմա հաշվում են: Ինչու է այդքան գումար պահվել բնակարանում ընդդիմադիրների նոր ակցիայի նախօրեին, դեռ պետք է պարզել»:
Նա նաև նկատել է, որ մի քանի փողով ծրարների վրա հետաքրքիր նշումներ կային, որոնք պետք է գաղտնազերծել, օրինակ «Կազանի միջոցառման համար 32000»:
«Նախաքննության շրջանակներում խուզարկություններ են կատարվում միտինգի կազմակերպիչների տներում, մասնավորապես Իլիյա Յաշինի, Սերգեյ Ուդալցովի և Ալեքսեյ Նավալնիի և ուրիշների, — հաղորդել է քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:-Նախատեսվում է կատարել ընդամենը 10 խուզարկություն»:
Նույն օրը Սերգեյ Ուդալցովի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել են ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչներ`համակարգչի սիստեմային բլոկ, դիսկեր և ֆլեշ քարտեր, ինչպես նաև «Ձախ ճակատի» տարբեր խորհրդանշաններ:






Facebook
Tweet This
Email This Post
