Օձի մասին 6 ահազանգի դեպքում փրկարարները սողունին չեն գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 16:01Հունիսի 8-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել օձերի վերաբերյալ:
Ահազանգերի համաձայն` բնակիչներն օձեր են նկատել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Վերդյան փողոցում («ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավտոտնակների մոտ), Արզնի գյուղի 8-րդ փողոցի թիվ 12 տան մոտ, Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 186/1 տանը, Բյուրեղավանի Հայրենադարձների թաղամասի թիվ 78 տանը, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 տան մոտ, Տավուշի Բերդ քաղաքի Թեհմերյան փողոցի թիվ 14 տանը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի, փրկարարների ու հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել և իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:






Facebook
Tweet This
Email This Post
