Իսրայելը զինում է Ադրբեջանին.

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2012 15:52

Իսրայելի կառավարությունը պատրաստվում է ընդունելու բանաձև Հայոց ցեղասպանության մասին, որը կլինի միջոց Իսրայելի համար Թուրքիայից վրեժ լուծելու հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր դիտարկումները ներկայացրեց քաղագագետ Ռիչարդ Կիրակոսյանը: “Դա նաև նշանավորվում է նրանով, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին: Հետաքրքրականն այն է, որ Ամերիկյան կառավարության և Քլինթոնի տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների ու դրանց բարելավման վերաբերյալ նույնն են: Այդ իսկ պատճառով նրանց ուղերձը հստակ էր` բոլորը սպասում են Թուրքիայի պատասխանին, քանզի բոլոր սպասումները Թուրքիայի կողմն են:”

“Անկախ”-ի այն հարցին, թե ինչ մեկնաբանություն կարելի է տալ Իսրայելի` Ադրբեջանին զինելու վերաբերյալ ԱՄՆ-Իսրայել, Իսրայել-Հայաստան և այս համատեքստում նաև Թուրքիա-ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում շահերի բախման տեսանկյունից, Կիրակոսյանը պատասխանեց, որ, բարեբախտաբար, դեռևս չկա նոր պայմանագիր Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև. “Հատկանշական է այն, որ ԱՄՆ-ն հավասարապես մտահոգված է այն հարցում, թե ինչ է անում Իսրայելը Ադրբեջանի նկատմամբ: ԱՄՆ-ն թերևս այնքան էլ երջանիկ չէ, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին”: Սակայն բանախոսը նշեց, որ Իսրայելը այդ հանգամանքը մենաբանել է իր և Ադրբեջանի միջև ռազմատնտեսական  շահերի տեսանկյունից, որտեղ ղարաբաղյան հարցը, ըստ իրենց, նշանակություն չունի: Սակայն, Կիրակոսյանը հայտնեց, որ ինքն այդպես չի կարծում:

Բնախոսը նաև դիտարկում արեց այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որը կլնի 2014 թվականին: “Ճիշտ է, Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ պատերազմի, բայց ընթացքի մեջ է պատրաստությունը, որը կլինի սպառնալիք և որպես վերջնաժամկետ Ղարաբաղի զարգացումների հետ կապված: Ես չեմ կարծում, որ դա իրականում կաշխատի, բայց դա այն է, ինչ նրանք ներկայումս անում են:

Իսկ թե ինչու հենց 2014 թվականին, Կիրակոսյանը պատասխանեց. “Դա զինադադարի պայմանագրի կնքնման քսանամյակն է: Ադրբեջանն այդ ժամանակ կզգա նաեւ նավթային ռեսուրսների սպառման վտանգը, ու նաև երրորդ պատճառը կապված է Սոչիում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի հետ, որը կնշանավորվի նրանով, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղված կլինի եւ նա չի արձագանքի”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply