Դեսպան Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 11, 2012 15:24

Հունիսի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի Հանրապետության Մշտական Ներկայացուցիչ:

            Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը եւ փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջերմ մաղթանքները:

Երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվեցին առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply