Բարեգործական մրցավազք՝ ի նպաստ այգու վերականգնմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2012 14:33


“Ավստրիական ավիաուղիներ” և “Best Western Congress Hotel” ընկերությունները, արձագանքելով քաղաքապետարան-բիզնես կառույցներ համագործակցության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-ին անցկացրել են “Yerevan Business Run” մրցավազքը:
Միջոցառմանը նպատակը Երևանում գործող գործարար կառույցների ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանման ու, մասնավորապես, բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր:
Մրցավազքը մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից հատվածից: Անցնելով 2.6 կմ ճանապարհը Հանրապետության հրապարկով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով և Սայաթ-Նովա փողոցով` 37 ընկերությունների 111 վազորդներից Աբովյան փողոցի մեկնարկային վերջնագիծն առաջինն են հատել “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերության վազորդները։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են “Ռեսո” ապահովագրական ընկերության և “Իդեալ” համակարգի թիմերը:
Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող և մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր և սահմանված այլ մրցանակներ:
Ողջունելով նախաձեռնությունն ու կարևորելով Երևանի կանաչ գոտիների պահպանման հարցում մասնավոր ընկերությունների աջակցությունը` մասնակիցները նշել են, որ այսպիսով իրենք ձեռք են մեկնում ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլև խթանում են առողջ ապրելակերպը: Նաև ընդգծել են, որ մեծ բավականություն են ստացել վազքարշավից և հաջորդ տարի ևս միջոցառումն անցկացնելու դեպքում` սիրով կմասնեկցեն:
Նշենք, որ մրցավազքից հավաքված ամբողջ գումարը տրամադրվելու է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այգու վերականգնմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply