ԻՏՁՄ ղեկավար. Տարեկան 400-500 ՏՏ մասնագետ է արտագաղթում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 14:18
Ինֆորմացիոն տեխնոլոգաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտերում թեմայի շուրջ:
Կարեն Վարդանյանը նշեց, որ Միջազգային տնտեսության կենտրոնի վարկանիշով Հայաստանը 94-րդ տեղում է, որն ըստ նրա, Հայաստանին պատիվ չի բերում, քանի որ Հայաստանը կա և մնում է բարձր տեխնոլոգաների առումով բարձր մակարդակի լուծումներ արտադրող երկիր, և ոլորտի նպատակն է, որ ժողովուրդը կիրառի բարձր տեխնոլոգիական արտադրանքը` բարելավելով կենսապայմանները:
Ըստ նրա, կարևոր է, թե ինչպես է օգտագործում ՏՏ արտադրանքը անհատի, բիզնեսի և կառավարության կողմից, և մատնանշեց, որ անհատի կողմից բավականին ինտենսիվանում է բարձր տեխնոլոգիաների օգտագործումը:
«Բիզնեսի առումով խնդիր ունենք, մեր տեխնոլոգիական ոլորտի 70 տոկոսը աշխատում է արտահանման վրա, 30 տոկոսի երկու երրորդը սպասարկում է կոնկրետ սեկտորներ»,- հաղորդեց ԻՏՁՄ տնօրենը և հավելեց, որ ոլորտին արդեն չի բավարարում Հայաստանի ձեռնարկությունների քանակը, որպեսզի տեղական շուկան սպասարկեն:
Նա նաև հիշեցրեց, որ նախատեսված է 2018թ-ին ունենալ 20 000 մասնագետ և ոլորտի ձեռնարկությունները հասցնել 1000-ի, և նաև հավելեց, որ շատ հաճախ բիզնեսի սեփականատերերը չգիտեն, որ բարձր տեխնոլոգիական արտադրանքի միջոցով հնարավոր է բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը և այլն:
ԻՏՁՄ ղեկավարին անհանգստացում է նաև ոլորտի փորձառու մասնագետների արտագաղթը երկրից, տարեկան, ըստ նրա, 400-500 մասնագետ է արտագաղթում, որի պատճառը ոչ միայն ֆինանասական է, այլև աճելու տեղ չեն ունենում: Լուծումը Կարեն Վարդնայանը տեսնում է տնտեսության մեջ մասնագետներին սեփական բիզնես ունենալու հնարավորություն տալը, որտեղ մասնագետները կինքնառեալիզացվեն և արտագաղթելու պատճառ չեն ունենա:
ԱՅՍՕՐ






Facebook
Tweet This
Email This Post
