Ամփոփվել են երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ – փառատոնի արդյունքները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 11, 2012 14:03

Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 5-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 9-ին ամփոփվել է գալա-համերգով: Մայիսի 8-ից 21-ը անցկացված մրցույթին մասնակցել Է Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է մեկ փուլով՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ, սոլֆեջո-թելադրություն, երաժշտական գրականություն առարկաների անվանակարգերում: Արդյունքում, սահմանված <> մրցակարգը գլխավորում է Երևանի քաղաքապետարանի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը, 3-րդ տեղում՝  Ղ. Սարյանի անվան երաժշտության և արվեստի դպրոցը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, ՀՀ Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, հավաստագրերից բացի, ստացել են նաև դրմական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply