Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Բուլղարիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2009 15:24

bp_baku1Այսօր Բաքվում  սկսել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

Քննարկվելու են սեւծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման հարցերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կազմակերպության գործունեության հետագա ակտիվացման ուղիներն ու ձեւերը, տարածաշրջանային համագործակցության խորացմանն ու կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը:

Նիստում Ադրբեջանը, Բուլղարիան եւ Թուրքիան ներկայացված են արտգործնախարարներով, Ռուսաստանը, Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Ռումինիան, Սերբիան եւ Ուկրաինան ներկայացված են փոխարտգործնախարարներով, Ալբանիան` արտգործնախարարության գլխավոր քարտուղարով եւ Մոլդովան` պետնախարարով:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՍԾՏՀ-ի արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստում, հայտարարել Է, որ ՍԾՏՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացումը լավ հիմք կստեղծի՝ տարածաշրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրները լուծելու համար, ինչպես նաեւ կբերի տարածաշրջանային ինտենսիվ համագործակցության:

Նիստի ավարտին տեղի կունենա մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաեւ Ադրբեջանից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը Բուլղարիային փոխանցելու արարողությունը:

1992 թվականին ստեղծված ՍԾՏՀ-ի անդամներ են` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակ ունեն Ավստրիան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, Ֆրանսիան, Եվրոպական Էներգետիկական խարտիայի խորհրդաժողովը եւ Միջազգային սեւծովյան ակումբը:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply