Ադրբեջանական բանակ. երկու սպա ականի վրա պայթել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 11, 2012 12:58

Ադրբեջանական բանակի երկու սպաներ՝ Զաֆիր Մամեդովն ու Իլգար Վերդիևը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում ականի վրա պայթել են: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վերջիններս տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս երկու ադրբեջանցի զինծառայող ականի վրա պայթել էին, ևս 3-ը՝ տարբեր «դժբախտ պատահարների» հետևանքով մահացել էին:

ԱՅՍՕՐ

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply