Գրոսմայստեր Հրանտ Մելքումյան 9-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 11, 2012 12:58

Բուլղարիայի Ոսկե ավազներ  հանգստավայրում ընթացող  շախմատի միջազգային մրցաշարում կայացած 7 տուրից հետո գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցնում Է 9-րդ տեղը: Նա  7-րդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց իսրայելցի Թամիր Նաբաթիին:

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթեց  թուրք Էմրե Կանին և վաստակել Է 5 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Իվայլո Ենչևին և գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը սպիտակներով միավորը կիսեց բուլղարացի Կրասիմիր Ռուսևի հետ: 5 միավար է հավաքել նաև Կարեն Գրիգորյանը:

Մրցաշարի առաջատարները հինգն են: Նրանք վաստակել են 6-ական միավոր:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply