Լևոն Արոնյանն անսպասելիորեն պարտվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 12:23
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի շախմատի ավանդական միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը, հանդես գալով պիտակ խաղաքարերով, անսպասելիորեն պարտվեց անգլիացի Լյուք Մաքշեյնին:
Արոնյանը 3 հնարավորից վաստակած 1,5 միավորով զբաղեցնում Է 5-րդ տեղը: Իսկ մրցաշարի առաջատարներն են ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը և ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեևիչը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
