Խորվաթիայի հավաքականը C խմբի առաջատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 12:06
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարի ոլորտ ներգրավեցին C խմբի ներկայացուցիչները:
Իսպանիայի և Իտալիայի հավաքականների մրցամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1: 61-րդ և 64-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան իտալացի Անտոնիո Դի Նատալեն և իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը: C խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Իռլանիայի թիմին: Հաշիվը 3-րդ րոպեին բացեց խորվաթ Մանջուկիչը, 19-րդ րոպեին Սենտ Լեդջերը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 43-րդ րոպեին, Ելավիչը, գրավելով իռլանդացիների դարպասը, կրկին առաջ մղեց խորվաթներին: Իսկ հանդիպման վերջնակետը դրեց նրա թիմակից Մանջուկիչը:
Առաջին տուրից հետո Խորվաթիայի հավաքականն ունի 3 միավոր: Իսպանիայի ու Իտալիայի ներկայացուցիչները 1-ական միավոր են վաստակել: Իռլանդիայի հավաքականն ունի 0 միավոր:
Այսօր Ուկրաինայի Կիև և Դոնեցկ քաղաքներում կկայանան D խմբի առաջին տուրի խաղերը: Երևանի ժամանակով 20:00-ին խաղադաշտ կմտնեն Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ 22:45-ին՝ Ուկրաինայի և Շվեդիայի հավաքականները:






Facebook
Tweet This
Email This Post
