Բրիտանիայի վարչապետը դստերը մոռացել է գարեջրատանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 11:42
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու իր կինը միայն տանն են հայտնաբերել, որ ընկերների հետ կիրակնօրյա ընթրիքից հետո 8-ամյա դստերը մոռացել ու մենակ են թողել գարեջրատանը:
Ինչպես հայտնում է ITV հեռուստաընկերությունը, դեպքը կատարվել է Բեքինգհեմ կոմսությունում: Քեմերոնը, նրա կինը` Սամանտան ու 8-ամյա դուստրը` Նենսին գնացել էին ընթրելու: Երբ հասավ տուն գնալու ժամանակը, աղջիկը մտավ զուգարան, սակայն ծնողներն ուշադրություն չդարձրին դրան:
Անվտանգության նկատառումներով, վարչապետն ու կինը տարբեր մեքենաներով տուն հասան, ընդ որում, Քեմերոնը համոզված էր, որ դուստրը մոր հետ է, իսկ կինն էլ ենթադրում էր, որ աղջիկը հոր հետ է: Եվ միայն տուն հասնելով հասկացան, որ աղջիկը մնացել է գարեջրատանը: Քեմերոնի մամլո-ծառայությունից հաստատել են կատարվածը, սակայն չեն ճշտել թե երբ է այն իրականում տեղի ունեցել` այս, կիրակի, թե մի քանի ամիս առաջ:
:






Facebook
Tweet This
Email This Post
