Նապոլեոնի նամակն աճուրդում վաճառվել է 325 հազար եվրոյով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 11:00Նապոլեոն կայսեր նամակը, որը գրված է անգլերենով , երբ նա փորձում էր սովորել այդ լեզուն Սբ Հեղինեի կղզի աքսորվելու ժամանակ, Փարիզի քաղաքամերձ աճուրդում վաճառվել է 325 հազար եվրոյով, հայտնել է այսօր ԲիԲիսի հեռուստաընկերությունը:
Գումարը գերազանցել է աճուրդի կազմակերպիչների ամենահամարձակ ենթադրությունները, որոնք ակնկալում էին դրա դիմաց ստանալ 80 հազար եվրո: Նամակը գրված է 1816-ին ու հասցեագրված կայսեր անձնական քարտուղար և անգլերենի ուսուցիչ կոմս Լասկազին: Սա Նապոլեոնի անգլերենով գրված սակավաթիվ նամաներից է:
Սբ Հեղինեի կղզում հայտնված կայրսը, որը մինչ այդ չգիտեր անգլերեն, որոշում է ուսումնասիրել իր հավերժական հակառակորդի`Անգլիայի լեզուն: Ու, ըստ ամենայնի, նա լրջորեն է զբաղվել այդ գործով: Նապոլեոնը պարտաճանաչ աշակերտ է եղել ու անքուն գիշերներին սկսել է իր ուսուցչին նամակ գրել:
Սակայն, ինչպես նրա ուսուցիչ Լասկազն է գրել իր հիշողություններում, չնայած կայսեր բոլոր ջանքերին, անգլերենը նրան հեշտ չէր տրվում: Նապոլեոնի շուրթերից այն նոր լեզվի հնչողություն ուներ, որը միմիայն ուսուցիչն էր հասկանում:
Իսկ թե ով է Նապոլեոնի ձեռագրի նոր տերը, չի հայտնվում:






Facebook
Tweet This
Email This Post
