Քենիայի ՆԳ նախարարը զոհվել է ավիավթարից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2012 10:31

Քենիայում ավիավթարից զոհվել է երկրի ներքին անվտանգության նախարար Ջորջ Սայտոգին: ՆԳ նախարարը զոհվել է  երկրի մայրաքաղաք Նայրոբիի ծայրամասում: Նրա հետ զոհվել է  ևս 6 մարդ, այդ թվում  ՆԳ  նախարարի օգնականն ու թիկնապահները:

Ուղղաթիռի վթարի պատճառները դեռևս պարզ չեն: Հայտնի է միայն, որ ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել անտառազանգվածի վրա, ապա  այրվել: Վթարի տեղում փրկարարները գտել են միայն մարդկանց այրված մնացորդներ:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply