ԵԱՀԿ գործող նախագահը ժամանում է Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 10:12
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի այցը Հայաստան սպասվում է հունիսի 11-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, գործող նախագահը Երեւանում հունիսի 11-12-ը կհանդիպի երկրի ղեկավարության, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Կքննարկվեն ԵԱՀԿ-ի գերակայությունները տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, կառույցի հետ համագործակցության հեռանկարները:
Գիլմորը կայցելի նաև Վրաստան (հունիսի 12-13-ը) ու Ադրբեջան (հունիսի 13-14-ը):
«ԵԱՀԿ տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացի ապահովումն իռլանդական նախագահության առաջնահերթությունն է»,-նշված է կառույցի լրատվական ծառայության մամլո հաղորդագրությունում:






Facebook
Tweet This
Email This Post
